Սպորտ

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում պոկեց 160 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 205 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Մկրտչյանը հավաքեց 365 կգ և ընդհանուր հաշվարկում գրավեց 7-րդ տեղը:

Նախօրեին տղամարդկանց պայքարում Անդրանիկ Կարապետյանը զրո էր ստացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում