Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Դաշնակահար Յուրի Հայրապետյանի 85-ամյակը կնշանավորվի միջազգային երաժշտական փառատոնով

Դաշնակահար Յուրի Հայրապետյանի 85-ամյակը կնշանավորվի միջազգային 
երաժշտական փառատոնով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ականավոր դաշնակահար և մանկավարժ Յուրի Հայրապետյանի 85-ամյակի կապակցությամբ միջազգային երաժշտական փառատոն կանցկացվի: «Յուրի Հայրապետյան 85» փառատոնը կյանքի կկոչվի նոյեմբերի 3-7-ը Երևանի տարբեր համերգասրահներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոբելյանական միջոցառումների շրջանակում սպասվում են սիմֆոնիկ և կամերային համերգներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունաստանից Հայաստան ժամանած նշանավոր երաժիշտների մասնակցությամբ, վարպետության դասեր, որոնք կվարի անձամբ Յուրի Հայրապետյանը, երաժշտագիտական սեմինար, ունկնդրումներ և այլն:

Նախագծի հատուկ հյուրն է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որը սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի նվագակցությամբ, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ  ելույթ կունենա փառատոնի փակման հանդիսավոր համերգին: Այն տեղի կունենա նոյեմբերի 6-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

«Յուրի Հայրապետյան 85» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան՝ ՀՀ Մշակույթի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am