Սպորտ

Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կրկին մեդալ է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև 20 տարեկանների պայքարում Արսեն Մարտիրոսյանը տղամարդկանց 105 կգ քաշային կարգում պոկեց 165 կգ և հրեց 201 կգ: Երկամարտի 366 կգ արդյունքով գրավեց երրորդ հորիզոնականը:

Ավելի վաղ՝ Լեհաստանում ընթացող Եվրոպայի Մ20 առաջնության 90+ քաշային կարգում Դալալյանը պոկեց 95 կգ և հրեց 137 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում