Տարածաշրջանային

Չինաստանը հրաժարվում է իրանական նավթից. The Wall Street Journal

1 րոպեի ընթերցում

Չինաստանը հրաժարվում է իրանական նավթից. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը որոշել Է հրաժարվել Իրանից նավթի գնումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ավելի վաղ Պեկինը պաշտպանում Էր Թեհրանին եւ հանդես Էր գալիս նրա նկատմամբ պատժամիջոցների դեմ: Թերթի տվյալներով՝ իրանական նավթի գնումներից կհրաժարվեն երկրի երկու խոշորագույն նավթընկերություններ, որոնք պատկանում են պետությանը՝ China National Petroleum Corporation-ը (CNPC) եւ China Petrochemical Corp.-ը: Ավելի վաղ դրանք գնում Էին օրական 600 հազար բարել նավթ:

Բացի դրանից, Իրանի հետ համագործակցությունը դադարեցնել Է պլանավորում Չինաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of Kunlun-ը, որը պատկանում Է CNPC-ին: Մինչ օրս հենց այդ բանկով են անցել իրանական վառելիքի մատակարարման բոլոր հաշվարկները:

Վերլուծաբանների կարծիքով՝ որոշումը կարող Է երկու գլխավոր պատճառ ունենալ. Ճնշումն ԱՄՆ-ի կողմից, որը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ, եւ Սաուդյան Արաբիայից արտահանվող նավթի գների իջեցումը: Դրան հանգեցրել Է հանույթի ավելացումը թագավորությունում: Իշխանություններն այդ կերպ փորձում են սքողել լրագրող Ջեմալ Հաշքաջիի սպանության սկանդալը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում