1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկ Մարությանն անբավարար է գնահատել «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները

Հայկ Մարությանն անբավարար է գնահատել «Սանիթեք» ընկերության կողմից 
իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը  իր գոհունակությունն է հայտնել բոլոր պատասխանատուներին՝   «Էրեբունի-Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին մասնավորապես զեկուցվել է, որ   նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը՝ բացօթյա ապօրինի առևտրի   և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով:  «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները գնահատելով անբավարար՝ Հայկ Մարությանը  նշել է, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և էլ ավելի խստացվի վերահսկողությունը:

Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրված իրավախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:  Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է խստացնել հսկողությունը և կիրառել խիստ վարչարարություն:

«Այս  ոլորտում մենք նույնպես մեծ աշխատանք ունենք տանելու և ցանկալի արդյունքի համար ակնկալում եմ նաև ոստիկանության աջակցությունը: Հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք, լինելու դեպքում էլ այն կանխվելու է տեղում և անմիջապես»,-նշել է քաղաքապետը:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների   վերանորոգման  աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ավարտական փուլում են փողոցների և բակերի ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել   աշխատանքների որակն ու կատարման ժամանակացույցը;

Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 326 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 241-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 92 հեռախոսազանգ, որոնցից 54-ին լուծում է տրվել, իսկ 38-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ այսուհետ անձամբ է հետևելու քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների արձագանքման  ընթացքին:

«Այսուհետ ես անձամբ հետևելու եմ նաև այս աշխատանքներին և ստացված տեղեկատվությանը, թե ինչպես ենք մենք արձագանքում մեր բնակիչների խնդիրներին: «Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է, որին պետք է հետևենք  և իմանանք՝ ինչ խնդիրներով է ապրում մեր քաղաքը»,-նշել է Հայկ Մարությանը:

Խորհրդակցության ավարտին  քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով  ձմռան նախապատրաստական աշխատանքերին, աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է  մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում տարվող աշխատանքներին զուգահեռ նախապատրաստական աշխատանքերն իրականացնել նաև   քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մարզական, մշակութային և առողջապահական հաստատություններում՝ կենսաապահովման  համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]