Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ»-ին «Բելեգպրոմ» կոնցեռնի ընկերությունները կներկայացնեն Բելառուսը


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին «Բելեգպրոմ» կոնցեռնի ընկերությունները կներկայացնեն Բելառուսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Belta»-ն տեղեկացնում է, որ  ֆորումին կներկայացվեն երկու ընկերություններ՝ «Մարտի 8», «Գալանտեա»:

Եվրասիական շաբաթը խոշոր միջազգային բիզնես ֆորում է: Այն անցկացվում է ամեն տարի 2016 թվականից: Այս տարվա բիզնեսին ֆորումին կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվի ԵԱՏՄ երկրների ընկերությունների արտահանման հնարավորությունները 6 առաջնահերթ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիա, դեղագործություն և բժշկական սարքավորումներ, թանկարժեք իրեր: «Եվրասիական շաբաթ»-ն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Երևանում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ