Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը
21:11, 16 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության հրաժարականն ընդունելու մասին ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.
Ընդունել Կառավարության հրաժարականը
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում