Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ավիաաղետից զոհված Սահակ Կարապետյանը համակարգում Էր հսկողությունը «Սկրիպալների գործի» նկատմամբ. «Ինտերֆաքս»

Ավիաաղետից զոհված Սահակ Կարապետյանը համակարգում Էր հսկողությունը «Սկրիպալների գործի» նկատմամբ. «Ինտերֆաքս»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, որը զոհվել Է Կոստրոմայի մարզում ուղղաթիռի կործանման հետեւանքով, համակարգում Էր հսկողությունը առավել ռեզոնանսային քրեական գործերի, այդ թվում՝ այսպես կոչված «Սկրիպալների գործի» հետաքննության նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրազեկ մի աղբյուր:

2006 թվականից Սահակ Ալբերտովիչն զբաղեցնում Էր Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իսկ 2016 թվականից, դառնալով գլխավոր դատախազի տեղակալ, ղեկավարում Էր աղմկահարույց գործերը, ներառյալ Անգլիայի Սոլսբերի քաղաքում Յուլյա Սկրիպալի դեմ մահափորձի հետաքննությունը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Հոկտեմբերի 3-ին հայտնի Է դարձել, որ AS-350 ուղղաթիռը՝ երեք ուղեւորներով, կործանվել Է Կոստրոմայի մարզում: Օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ զոհվածների թվում Է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, որը գտնվում Էր արձակուրդում:

Տեղի ունեցածի փաստով քրեական գործ Է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ մասով (օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել Է երկու եւ ավելի անձանց մահվան):

Իրազեկ աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել Է, որ ուղղաթիռի անկման նախնական պատճառը երեկոյան դրա բախումն Էր ծառերի կատարներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am