Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը զարմանալի է համարում վիճահարույց նախագծին «Ծառուկյան դաշինք» և ՀՅԴ խմբակցությունների կողմ քվեարկելը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը զարմանալի է համարում վիճահարույց նախագծին «Ծառուկյան դաշինք» և ՀՅԴ խմբակցությունների կողմ քվեարկելը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զարմանալի է համարում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքին «Ծառուկյան դաշինք» և ՀՅԴ խմբակցությունների կողմից կողմ քվեարկելը: «Որոշակի խուճապ է արձանագրվում Հանրապետական կուսակցության շարքերում և ինձ համար շատ զարմանալի էր, որ այդ շարքերին են միացել նաև «Ծառուկյան դաշինք» խմբակցության և ՀՅԴ անդամները: Ես որևէ խնդիր չեմ տեսնում և կարծում եմ՝ նույնիսկ այս խուճապը չի կարող որևէ կերպ Ազգային ժողովի լեգիտիմությունն ավելացնել: ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսեփելի են և դրանք տեղի են ունենալու այս տարի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը՝ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում:

Միաժամանակ, փոխվարչապետը չպատասխանեց հարցին՝ արդյոք պաշտոնանկություններ սպասվում են կառավարության կազմում:

Նախագծին կողմ են քվեարկել ԱԺ 67 պատգամավորներ՝ Հանրապետական, «Ծառուկյան դաշինք» և ՀՅԴ խմբակցություններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում