1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սասուն Միքայելյանը կողմ է եղել, որ ՔՊ-ն Հրազդանի քաղաքապետի պաշտոնում չպաշտպանի իր որդու թեկնածությունը

Սասուն Միքայելյանը կողմ է եղել, որ ՔՊ-ն Հրազդանի քաղաքապետի պաշտոնում 
չպաշտպանի իր որդու թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը արդար ընտրություններ անցկացնելու տեսանկյունից առավել շահեկան վիճակ է համարում, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի պաշտպանում իր որդու՝ Սևակ Միքայելյանի թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Նրանում, որ կուսակցությունը չի պաշտպանում, ես խնդիր չեմ տեսնում: Ես էլ եմ կողմ եղել, որ կուսակցությունից չպաշտպանեն նրա թեկնածությունը, որ արդար ընտրություններ անցնեն: Ինձ համար գերադասելի է  հեղափոխության արդյունքում ժողովրդի ոգևորությունը, քան անձինք»,-վստահեցրեց Միքայելյանը:

Նա նշեց՝ իր որդին 25 տարեկան, չափահաս տղա է, ով իրավունք ունի մասնակցել երկրում կայանալիք բոլոր իրադարձություններին: «Այսօր առավել շահեկան վիճակ է, որ մեր կուսակցությունը չի պաշտպանում նրա թեկնածությունը: Այսինքն՝ հնարավորություն է տվել, որ մարդիկ նման շահարկումներ չանեն: Արդար ընտրություններ պիտի անցնեն:  Եթե իմ տղան է, ուրեմն ոչ մի բանի չպիտի՞ մասնակցի»,-նշեց Միքայելյանը:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր, որ նպատակահարմար չի գտնում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել կուսակցության անդամ Սևակ Միքայելյանի թեկնածությունը: Հրազդանի համայնքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 5 թեկնածու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]