Life

Գիտնականներն առաջին անգամ ցանց են ստեղծել ուղեղների միջեւ մտքերի ուղղակի փոխանակման համար

2 րոպեի ընթերցում

Գիտնականներն առաջին անգամ ցանց են ստեղծել ուղեղների միջեւ մտքերի ուղղակի փոխանակման համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում առաջին անգամ լաբորատոր պայմաններում ստեղծվել Է երեք մասնակիցներից բաղկացած ցանց, որում հնարավոր Է դարձել ուղղակիորեն մտքի ազդանշաններ հաղորդել եւ ստանալ «ուղեղից ուղեղին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեղեկագրում:

Գիտափորձն անցկացրել են Սիեթլի Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները: Անդրեա Ստոկոն իր գործընկերների հետ «ուղեղային ցանց» ստեղծելու համար օգտագործել Է ԷլեկտրաԷնցեֆալոգրաֆիական տվիչներ, որոնք թույլ են տալիս գրանցել ուղեղի ակտիվության ցուցանիշները, ինչպես նաեւ (գանգոսկրի միջոցով) մագնիսային խթանման տրանսկրանիալ սարքեր՝ տեխնոլոգիա, որի օգնությամբ կարելի Է ազդանշաններն անմիջակենորեն հաղորդել ուղեղին:

2015 թվականին գիտնականներն այդ մեխանիզմն օգտագործել Էին «ուղեղ-ուղեղ» ինտերֆեյսի միջոցով երկու մարդկանց միացնելու համար, ընդ որում փորձի մասնակիցները մասնակցել են մի խաղի, որտեղ հարկավոր Էր պատասխանել 20 հարցի:

Հաջորդ փուլում գիտնականները որոշել են թույլ տալ, որ նմանօրինակ «խոսակցությանը» միանան այլ մարդիկ: Ցանցը, որը նրանք անվանել են BrainNet, թույլ Է տալիս ոչ մեծ խումբ մասնակիցների, որոնցից յուրաքանչյուրը գտնվում Է լաբորատորիայի առանձին սենյակում, համատեղ խաղալ «տետրիս» տիպի խաղ: Հետազոտողները հայտարարում են, որ ճիշտ այդ կերպ կարելի Է փոխգործակցություն կազմակերպել ոչ միայն լաբորատորիայի սահմաններւմ, այլեւ Համացանցի միջոցով՝ դրանով իսկ թույլ տալով կարգավորել «ուղեղների միջեւ ամպային փոխգործակցությունը գլոբալ մասշտաբով», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում