Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թուրքիայում 2016-2018թթ. հազարից ավելի կին է սպանվել

Թուրքիայում 2016-2018թթ. հազարից ավելի կին է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետությունում վերջին 3 տարվա ընթացքում hանցագործությունների և բռնությունների հետևանքով 1000-ից ավելի կին է սպանվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական cumhuriyet.com.tr-ն:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Նեջաթի Թըղլըն, ով «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության համաժողովի» անդամ է, զեկույց է ներկայացրել, ըստ որի` 2016թ. հունվարի 1-ից 2018թ. օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում  1021 կին սպանվել է, 870-ը՝ բռնության ենթարկվել, իսկ 342-ը՝ սեռական ոտնձգության զոհ դարձել:

Զեկույցը կազմվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների  տրամադրած տվյալների և մամուլում տեղ գտած լուրերի հիման վրա:

Ներկայումս Թուրքիայում  իշխանությունը չի կարողանում պաշտպանել կանանց: Նրանք սպանվում են, ենթարկվում սեռական ոտնձգությունների ու բռնությունների, իսկ իրավապահ մարմինների` հանցագործներին արդարացնելու ապօրինի որոշումները լուրջ մտահոգություն են առաջացնում հասարակության շրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]