ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ տեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ հետ: