Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ


ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի-Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Անի Ապրահամյանը տեղեկացրեց, որ համապատասխան մասնագետները Հայաստանում են և արդեն մեկ շաբաթ է աշխատում են ցիկլատրոնի գործարկման շուրջ:

«Տարիներ առաջ Հայաստանի կառավարությունը ձեռք էր բերել այս սարքավորումը, սակայն չէր աշխատում մինչև հիմա: Նախորդ շաբաթ մասնագետներն եկել են, աշխատում են, կարծում եմ, որ հնարավոր է մինչև տարվա վերջ այն ամբողջական գործարկել »,-ասաց Անի Ապրահամյանը: Նրա խոսքով, այն շատ կարևոր աշխատանք է, մեծ ներդրում կունենա առողջապահության ոլորտում: Մասնավորապես, ցիկլատրոնի գործարկումը կնպաստի քաղցկեղի դիագնոստիկան առավել ճշգրիտ կատարելու համար:

«Ի դեպ, իզոտոպտների արտադրությունը միայն առողջապահական հարց չէ, մենք այն կարող ենք այլ ոլորտներում նույնպես օգտագործել: Պարզապես, առողջապահական առումով կարծում եմ՝ շատ կարևոր է, որովհետև քաղցկեղային հիվանդություններից մահացությունները Հայաստանում շատ են: Եթե մենք այն արագ գործի դնենք, ապա բոլոր տեսակի քաղցկեղի հիվանդությունների դիագնոստիկայի համար լուրջ առաջընթաց կլինի»,-ասաց Անի Ապրահամյանը: Նա նկատեց, որ տարիներ առաջ երբ Հայաստանը այս սարքավորումը ձեռք էր բերում, տարածաշրջանային բազմաթիվ երկրներ այն չունեին, հիմա շատերը ձեռք են բերել, այնպես որ պետք է շտապել մեր ունեցած սարքավորումը լիարժեք գործի դնելու հարցում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ