Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սինձո Աբեն վերընտրվեց Ճապոնիայի կառավարող կուսակցության նախագահ

Սինձո Աբեն վերընտրվեց Ճապոնիայի կառավարող կուսակցության նախագահ
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երրորդ ժամկետով ընտրվել Է երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են կուսակցության կենտրոնակայանում սեպտեմբերի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները:

Քվեարկությանը, որը հեռարձակվում Էր ուղիղ եթերում, մասնակցել են 405 խորհրդարանական եւ 405 տարածաշրջանային պատգամավոր: Աբեի թեկնածությունը պաշտպանել Է 553 մարդ, նրա միակ մրցակցի՝ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Սիգերա Իսիբայի օգտին քվեարկել Է 254 պատգամավոր:

Այսպիսով, Աբեն հնարավորություն Է ստանում երկրի կառավարությունը գլխավորել ընդհուպ մինչեւ 2021 թվականը, եթե կուսակցությունը շարունակի իշխանության գլուխ մնալ:

Ինչպես նշում են ճապոնական ԶԼՄ-ները, հոկտեմբերին Աբեն մտադիր Է վերադասավորումներ կատարել կառավարությունում եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության մեջ: Ընտրություններից առաջ վարչապետը հայտարարել Է, որ հաղթելու դեպքում պլանավորում Է անմիջականորեն զբաղվել բարեփոխումներով, որպեսզի «կառուցեն նոր Ճապոնիա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am