Սինձո Աբեն վերընտրվեց Ճապոնիայի կառավարող կուսակցության նախագահ
10:10, 20 Սեպտեմբեր, 2018Քվեարկությանը, որը հեռարձակվում Էր ուղիղ եթերում, մասնակցել են 405 խորհրդարանական եւ 405 տարածաշրջանային պատգամավոր: Աբեի թեկնածությունը պաշտպանել Է 553 մարդ, նրա միակ մրցակցի՝ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Սիգերա Իսիբայի օգտին քվեարկել Է 254 պատգամավոր:
Այսպիսով, Աբեն հնարավորություն Է ստանում երկրի կառավարությունը գլխավորել ընդհուպ մինչեւ 2021 թվականը, եթե կուսակցությունը շարունակի իշխանության գլուխ մնալ:
Ինչպես նշում են ճապոնական ԶԼՄ-ները, հոկտեմբերին Աբեն մտադիր Է վերադասավորումներ կատարել կառավարությունում եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության մեջ: Ընտրություններից առաջ վարչապետը հայտարարել Է, որ հաղթելու դեպքում պլանավորում Է անմիջականորեն զբաղվել բարեփոխումներով, որպեսզի «կառուցեն նոր Ճապոնիա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am