Տարածաշրջանային

Ադրբեջանն անհանգստացած է ԵԱՏՀ պաշտոնական տեղեկատուներում Արցախի քարտեզի առկայության հանգամանքից 

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն անհանգստացած է ԵԱՏՀ պաշտոնական տեղեկատուներում Արցախի քարտեզի առկայության հանգամանքից 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների անհանգստությանն առ այն, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տեղեկատուներում տեղ գտած Հայաստանի քարտեզում ներառված է նաև Արցախը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի փոխանցմամբ՝ Ադրբեջանի դեսպանատները հետաքննում են այս գործը:

Հաջիևը նշել է, որ այդ ամենը փոխելու համար իրենք դիմելու են ԵԱՏՀ անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև կազմակերպության քարտուղարությանը:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խեղաթյուրող փաստերի վերացման նպատակով դիմելու ենք կազմակերպության անդամ պետություններին և կազմակերպության քարտուղարությանը»,-ասել է Հաջիևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում