Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հայաստանում միասնական ուղևորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկները վերջնական փուլում են

Հայաստանում միասնական ուղևորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկները վերջնական փուլում են

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջնական փուլ է հասցրել Հայաստանում միասնական ուղևորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկները: Ցանցի ներդրմամբ նախատեսում են լուծել տրանսպորտի հետ կապված  գրեթե բոլոր խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

«Մենք պետք է իմանանք, թե ամենավերջին բնակավայրից մինչ մարզկենտրոն, մարզի մի քաղաքից մյուսը և մարզից Երևան օրական քանի ուղևորափոխադրում է իրականացվում, և քանի ուղևոր է փոխադրվում: Դա պետք է իմանանք՝ հասկանալու, թե ինչ տարողությամբ մեքենաներ են պետք յուրաքանչյուր մարզի համար, որ կարողանանք տեխնիկական առաջադրանքը տալ և արդյունքը հայտարարել: Այսինքն՝ մրցույթին մասնակցող տնտեսվարողը պիտի հասկանա, որ պետք է ձեռք բերի համապատասխան մեքենաներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ՝ պահանջվող քանակով: Մենք հիմա գտնվում ենք վերջնական հաշվարկների փուլում»,-ասաց նախարար Հակոբյանը:

Ցանցը ներառելու է բոլոր բնակավայրերը՝ ներառյալ բոլոր կտրված գյուղերը: Որոշ գյուղերի դեպքում խնդիրը կապված է նաև ճանապարհի հետ: Նախարարը նկատեց՝ տրանսպորտի բնագավառում շատ բացեր կան: Ներկայում ունենք միջմարզային ուղևորափոխադրում իրականացնող 75  և 27 միջպետական տնտեսվարողներ: «Մենք որդեգրել ենք միասնական երթուղային ցանց ստեղծելու գաղափարը: Դա բոլոր հարցերին լուծում կտա: Մեկ օպերատորի առկայությունը, որը կսպասարկի ոչ միայն իրեն ձեռնտու երթուղիները, այլ ողջ մարզը՝ ներառյալ նախկինում չսպասարկվող բնակավայրերը, կլուծի խնդիրը»,-նշեց նախարարը:

Հակոբյանը հավաստիացրեց՝ միասնական ցանցի ներդրմամբ դաշտի մենաշնորհացում չի լինի: Նման խնդիր կլիներ, եթե Հայաստանի ողջ ցանցը վաճառեին մեկ օպերատորի, իսկ նախարարությունը դրան հակված չէ:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am