Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Անգելա Մերկելին
17:46, 24 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը լուսանկար է հրապարակել նախագահական նստավայրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիմավորման արարողությունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լուսանկարին կից Թևան Պողոսյանը կատարել է հետևյալ գրառումը:
«Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, հյուրընկալել ենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և նրա պատվիրակությանը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում