Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իտալիայում առնվազն տասը մարդ Է զոհվել գետի վարարումից

Իտալիայում առնվազն տասը մարդ Է զոհվել գետի վարարումից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Կալաբրիայի հարավային մարզում գետի կտրուկ վարարման զոհերի թիվը հասել Է տասի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կալաբրիայի Քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային ծառայության ղեկավար Կառլո Տանսին:

Կոզենցայի նահանգի պրեֆեկտուրայի տեղեկատվության համաձայն՝ երկու Էքսկուրսիոն խմբեր՝ յուրաքանչյուրը՝ 18 մարդ թվաքանակով, օգոստոսի 20-ին գտնվել են Պոլինոյի ազգային բնայգում: Տեղատարափ անձրեւների հետեւանքով Ռագանելլո լեռնային գետի մակարդակը հանկարծ կտրուկ բարձրացել Է, եւ ջրի ուժգին հոսքը քշել-տարել Է շատ զբոսաշրջիկների: Վերջին տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել Է եւ շտապ հոսպիտալացվել: Տուժածների թվում կա մի փոքրիկ աղջիկ, ում տեղափոխել են Կոզենցայի հիվանդանոց՝ գերսառեցման ախտանշաններով: Երեք մարդ առայժմ մնում Է անհայտ կորած, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]