Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին

Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա 
հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ռազմածովային ուժերին առընթեր Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է, որ Եմենում Ադենի նավահանգստի ափերի մոտ նավի վրա հարձակում է տեղի ունեցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Եմենի Ադեն քաղաքից դեպի արևելք 195 ծովային մղոն (361,1 կիլոմետր) հեռավորությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։

«Առևտրային նավի պատասխանատուն հայտնել է, որ իրենց մոտեցել է փոքր նավ, որի տախտակամածին եղել է 5-6 անձ՝ զենքերով և սանդուղքներով։ Առևտրային նավն ինքնապաշտպանական միջոցներ է ձեռնարկել, որից հետո փոքր նավի տախտակամածին գտնվող անձինք կրակ են բացել առևտրային նավի վրա», - ասվում է վարչության հաղորդագրության մեջ։

Առևտրային նավը պատասխան կրակ է բացել, որից հետո փոքր նավը դադարել է մոտենալ։

UKMTO-ն նավերին խորհուրդ է տվել զգուշությամբ նավարկել այդ տարածքում և հաղորդել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների մեկնարկից հետո հայտնել էր իր աջակցությունը պաղեստինցիներին՝ խոստանալով հարվածել Իսրայելի հետ կապված ցանկացած նավի։ ԱՄՆ-ն և Բրիտանիան մի շարք հարձակումներ են իրականացրել Եմենում հութիների օբյեկտների վրա, սակայն նրանց գրոհները չեն դադարել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am