Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն  ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 200 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեսպանը շնորհավորել է Հայկ Գրիգորյանին՝ ՀՀ ՔԿ նախագահի բարդ և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ իրավապահ մարմինների, այդ թվում` քննչական կոմիտեների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները։ Կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ ՔԿ նախագահը նշել է, որ երկու երկրների իրավապահ մարմինների ակտիվ համագործակցության համար առկա է բավարար իրավական բազա և իրավական օգնությունն իրականացվում է ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում կնքված միջազգային-իրավական փաստաթղթերի, այնպես էլ՝ երկկողմ համաձայնագրերի հիման վրա։

Հանդիպման ժամանակ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական ստորաբաժանումների վարույթում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ և նրանց մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Դեսպանը բարձր է գնահատել քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների պատճենները ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն փոխանցելու՝ ձևավորված պրակտիկան, որը նպաստում է դրանց կատարումն արագացնելու գործընթացին։

Կողմերը կարևորել են քրեական գործերով տեղեկատվության օպերատիվ փոխանակումն ու ըստ անհրաժեշտության կոնկրետ գործերով միմյանց իրավական օգնության ցուցաբերումը, որի արդյունավետությունն անուղղակիորեն ազդում է երկու պետությունների իրավապահ մարմինների միջև փոխադարձ վստահությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am