Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը


ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան տնտեսական ճնշումների պատճառով մտադիր չէ փոխել իր կուրսը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում Արդարություն և զարգացում կուսակցության կոնգրեսի ժամանակ:  

«Թուրքիայի հակառակորդները մեր դեմ օգտագործում են տնտեսական ճնշման լծակներ: Բայց մեր երկիրը մտադիր չէ փոխել ընտրված կուրսը: Թուրքիային չեն կարողացել և չեն կարող ջախջախել»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հանձնարարել է կրկնապատկել Թուրքիայից ստացվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը՝ դրանք համապատասխանաբար բարձրացնելով 50 և 20 տոկոսի: Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել է ամերիկյան էլեկտրոնիկայի բոյկոտի մասին և բարձրացրել ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ