Ոստիկանության ներկայացուցիչը Skype-ով կպատասխանի արտերկրում ապրող հայրենակիցների հարցերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 11-13-ը, արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես, կարող են հնչել ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն`Armenian Police:Հարցեր կարելի է ուղարկել նաևpress@police.am, dimum@police.amէլեկտրոնային հասցեներին: