Մի հարցրեք, թե ինչպես. ավտոմեքենայում հայտնված ուղտին ներկայացրել են տեսանյութում
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարորդները շատ բան կարող են տեսնել իրենց կյանքի ընթացքում, բայց հազիվ թե ուղտի՝ ավտոմեքենայի պատուհանից ու տանիքից դուրս ցցված վերջույթներով: Այդ զվարճալի, բայց ոչ փոխադրամիջոցի վարորդի համար, միջադեպը տեղի Է ունեցել Բիկաներ (Հնդկաստան) քաղաքում:
Երբ մեքենավարը բարձր արագությամբ ընթանում Էր ճանապարհով, հանկարծ չգիտես որտեղից մի ուղտ Է հայտնվում եւ վախից ցատկում ուղիղ ավտոմեքենայի դիմապակու վրա: Այս զվարճալի վթարի արդյունքը կարելի Է տեսնել տեսանյութում. կենդանու գլուխը պատուհանից մեքենայի տանիքի վրա Է ցցվում նրա առջեւի երկու ոտքերի հետ միասին, իսկ հետեւի ոտքերը՝ առջեւի դռնից: Բարեբախտաբար, անցորդները կարողացել են կենդանուն ազատել չորս ժամ տեւած փրկարարական գործողությունից հետո եւ նրան տեղափոխել անասնաբույժի մոտ: Վթարի հետեւանքով, ի դեպ, ոչ ոք չի տուժել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում