Տարածաշրջանային

Էրդողանն անհեռանկարային Է համարել Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը

1 րոպեի ընթերցում

Էրդողանն անհեռանկարային Է համարել Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային Է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ թվում՝ ֆինասնական համակարգի ապակայունացման ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Anadolu գործակալությունը: «Թուրքիայի դեմ տարբեր արշավներ են անցկացվում, ուշադրություն մի դարձրեք դրանց վրա:

Եթե նրանք ունեն դոլարներ, ապա մենք ունենք մեր ժողովուրդը, իրավունքն ու Ալլահը»,- նշել Է Թուրքիայի ղեկավարը՝ քաղաքացիներին դիմելով սեւծովյան Ռիզա քաղաքում: Նա նաեւ նշել Է Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերի անհեռանկարայնությունը: Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ ընկել Է դոլարի նկատմամբ, ինչը կապված Է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության սրման հետ՝ ահաբեկչական խմբավորմանը մասնակից լինելու մեջ մեղադրվող ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելուց Թուրքիայի իշխանությունների հրաժարվելու պատճառով:

Օգոստոսի 9-ին ԱՄՆ-ի դոլար նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը թարմացրել Է պատմական նվազագույն ցուցանիշը՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 5,42 լիրայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում