Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Եգիպտոսի հանրաճանաչ առողջավայրում շնաձուկն սպանել է չեխ զբոսաշրջիկի

Եգիպտոսի հանրաճանաչ առողջավայրում շնաձուկն սպանել է չեխ զբոսաշրջիկի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Մարսա Ալամ հանրաճանաչ առողջավայրում շնաձուկն սպանել Է Չեխիայից ժամանած զբոսաշրջիկի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Նշվում Է, որ զբոսաշրջիկն սպանվել Է ափից 20 կիլոմետր հեռավորության վրա ջրադիմակով սուզման ժամանակ: Տղամարդու մարմնամասերը հայտնաբերվել են առողջարանային քաղաքի լողափին: Ինչպես նշում Է հրատարակությունը, տղամարդը Մարսա Ալամում հանգստանում Էր իր կնոջ եւ երեխայի հետ: Տեղի իշխանություններն ստեղծել են միջադեպի հետաքննության հատուկ խումբ:

Եգիպտոսում շնաձկից զբոսաշրջիկների մահվան վերջին դեպքը տեղի Է ունեցել 2015 թվականին, երբ կենդանին սպանել Էր Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկ կնոջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am