Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այսօր հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2018 թվականի կարգախոսն է «Հայտնաբերել և բուժել»: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մոտ 40-50 հազար հեպատիտ Բ-ով և մոտ 70 հազար հեպատիտ Ց-ով վարակված հիվանդ կա:

ԱՀԿ-ի տվյալներով`  Եվրոպական տարածաշրջանում շուրջ 15 մլն մարդ ապրում է վիրուսային հեպատիտ Բ-ով, 14 մլն-ը` հեպատիտ Ց-ով:Վարակվածների երկու երրորդն ապրում է Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում: Լյարդի քաղցկեղով դեպքերի շուրջ 60% պայմանավորված է հեպատիտ Բ-ի և Ց-ի ուշ հայտնաբերումով, ընդ որում` հեպատիտ Բ-ով պայմանավորված է քաղցկեղների 43%-ը, հեպատիտ Ց-ով՝ 17%:

Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում իրականացվում է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև՝ հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Արդյունքում՝  Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Ց-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.5 անգամ, իսկ սուր Բ-ինը՝ 1.7 անգամ:  

Հուլիսի 28-ին, ժամը 16:00-20:00 Հյուսիսային պողոտայում քաղաքացիները կարող են անցնել հեպատիտ Բ-ի և Ց-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am