Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին
17:13, 24 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Աթենքի մերձակայքում բռնկված լայնամասշտաբ հրդեհների մասին, որոնք տասնյակ մարդկային զոհերի, վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ են դարձել:
Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն՝ հաղթահարելու ահավոր աղետի հետևանքները: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում