Հասարակական

Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի

1 րոպեի ընթերցում

Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իր բնակարանը հատկացրել է անօթևան ընտանիքի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը պատմեց, որ այդ ընտանիքի անդամները դիմել էին իրեն մի քանի հարցով, որոնցից մեկը նաև բնակարանի խնդիրն էր:

«Այդ ընտանիքում ապրում է դաունի սինդրոմով 23 տարեկան տղա: Ընտանիքում տղամարդ չկա. տատիկն է, մայրիկը և երեխաները: Մայրիկը միայնակ է հոգում իրենց ապրուստը: Մինչ այս ապրում էին եկեղեցու հովանավորությամբ ինչ-որ բնակարանում, որի տերը որոշել էր վաճառել բնակարանը: Նրանց նոր բնակության վայր ապահովելու հրատապ կարիք էր առաջացել»,- ասաց Աննա Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում