Հասարակական

Հայաստանում առաջին անգամ 680 գրամանոց երեխային ենթարկել են սրտի վիրահատության

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում առաջին անգամ 680 գրամանոց երեխային ենթարկել են սրտի վիրահատության

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության թիմը՝ բժիշկ Գագիկ Հեբոյանի առաջնորդությամբ, իրականացրել է ծայրահեղ ցածր ծննդյան քաշով (680գ) նորածնի սրտի վիրահատություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում վիրաբույժ Գագիկ Հեբոյանն ասաց, որ բացառիկ է նման քաշ ունեցող երեխային վիրահատելը: «Երեխան ծնվել է Մարգարյան հիվանդանոցում 26 շաբաթականում, այսինքն՝ անհաս, և միացված էր արհեստական շնչառության սարքին: Երեխայի մոտ բաց բոտալյան ծորան էր, ուստի անհրաժեշտ եղավ վիրահատել երեխային»,-տեղեկացրեց նա:

Հեբոյանի խոսքով՝ երեխան դեռևս գտնվում է ծանր վիճակում: «Քանի որ ռիսկային էր նման քաշով երեխայի ավտոմեքենայով տեղափոխել Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա, հետևաբար որոշվեց վիրահատությունն անցկացնել այնտեղ, որտեղ երեխան ծնվել էր:

Վիրահատությունը կատարվել է հունիսի 26-ին։ Սա նվազագույն քաշով պացիենտն է, ով երբևիցե Հայաստանում կրել է սրտի վիրահատություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում