Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Թրամփը կարգադրել Է դադարեցնել անօրինական ներգաղթյալների ընտանիքներին բաժանելու պրակտիկան

Թրամփը կարգադրել Է դադարեցնել անօրինական ներգաղթյալների ընտանիքներին 
բաժանելու պրակտիկան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հունիսի 20-ին ստորագրել Է հրամանագիր, որի համաձայն արգելվում Է սահմանին միգրանտների ընտանիքների բաժանման պրակտիկան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը:

«(Հրամանագիրն) այնպես կանի, որ ընտանիքները մնան միասին, բայց միեւնույն ժամանակ այն թույլ կտա ապահովել սահմանի ամրությունն ու անվտանգությունը, որը կլինի նույնպիսին, եթե ոչ ավելի խիստ, քան նախկինում Էր»,- հայտարարել Է Թրամփը Սպիտակ տանը հրամանագրի ստորագրման հեռարձակման ժամանակ: Որոշման մեջ նշված Է, որ միգրանտների ընտանիքները կպահվեն միասին, բացառությամբ այն դեպքերի, երբ մտահոգություն կա երեխայի բարեկեցության հարցում:

Թրամփը հավելել Է, որ իրեն դուր չի գալիս տեսնել, թե սահմանին ինչպես են միգրանտների երեխաներին բաժանում ծնողներից, այնուամենայնիվ ինքը կշարունակի «զրոյական հանդուրժողականության» պրակտիկան եւ քրեական հետապնդման կենթարկի նրանց, ովքեր անօրինականորեն հատում են սահմանը: Ապրիլին ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել Է միգրացիոն օրենսդրության խախտողների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն սկսելու մասին:

Երեխաների հետ Նահանգներ ժամանող միգրանտներին բաժանում Էին. ձերբակալված ծնողներին ենթարկում Էին քրեական պատասխանատվության, իսկ նրանց երեխաներին ուղարկում հատուկ կենտրոններ: ԱՄՆ-ի օրենսդրությունն արգելում Է ձերբակալել երեխաներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am