Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով
14:26, 19 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրից ժամանած նորապսակ զույգը մուտքի արտոնագիր է ստացել Արցախում. նրանք ԱՀ արտաքին գործերի նախարարություն են գնացել հարսանեկան հանդերձանքով:
«Արմենպրես»-ն Արցախի արտգործնախարարության Twitter-ի միկրոբլոգից տեղեկացավ, որ առաջին անգամ է ԱԳՆ-ն վիզա տրամադրում օտարերկրացի նորապսակ զույգի: Նրանք Արցախ են ժամանել մեղրամիսն անցկացնելու նպատակով:
Նրանց անուններն ու ազգության մասին մանրամասներ չեն նշվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում