Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղում զիջեց Սլովենիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղում զիջեց Սլովենիային

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պատմության մեջ առաջին հանդիպումն անցկացրեց Սլովենիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընկերական խաղի մեկնարկային րոպեներին Սլովենիայի ընտրանին գործում էր «առաջին համարով» և Հայաստանի հավաքականն էլ հստակ էր գործում պաշտպանությունում: Տան տերերը հանդիպման հաշիվը բացեցին 10-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մլակարը: Հայաստանի հավաքականն այդպես չկարողացավ հետ բերել կորցրածը և խաղակեսի մյուս հատվածում հիմնականում գործում էր պաշտպանությունում: Թիմերն ընդմիջման գնացին Սլովենիայի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի հավաքականը ակտիվ էր գործում և մի քանի լավ հնարավորություն ուներ հավասարեցնել հանդիպման հաշիվը: Խաղի 56-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը գլխի հարվածով հավասարեցրեց հաշվի տարբերությունը:

Սլովենիայի հավաքականից 7 րոպե պահանջվեց կրկին հաշվի մեջ առաջ անցնելու համար: Շեշտակի հարվածով գոլը խփեց Իլիչիչը:

Սլովենիա-Հայաստան`2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 7-ին` մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Խաղը կկայանա Երևանում և կմեկնարկի 20:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում