1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ. Պորտուգալիա-Իսպանիա՝ ոչ-ոքի. B խումբ

Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ. Պորտուգալիա-Իսպանիա՝ ոչ-ոքի.  B խումբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի առաջին տուրում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Սոչիի օլիմպիական մարզադաշտում մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Իսպանիայի հետ (3:3):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկը շատ բուռն ստացվեց: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Ռոնալդուի նկատմամբ և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց նույն Ռոնալդուն: Իսպանիայի հավաքականը չնահանջեց սեփական տուգանային հրապարակը:

       

Եվ խաղի 24-րդ րոպեին, արագ հակագրոհի արդյունքում, Դիեգո Կոստան մի քանի պաշտպանի շրջանցելով՝ վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1:1: Հանդիպման առաջին կեսի վերջնամասում արդեն հավասար պայքար էր ծավալվել, սակայն իսպանացիներն ավելի շատ էին տիրում գնդակին: Առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ՝ կոպտագույն սխալ թույլ տվեց Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով բաց թողեց Ռոնալդուի հարվածը: Թիմերը հանգստի գնացին 2:1 հաշվով հօգուտ Պորտուգալիայի:

   

Երկրորդ կեսը «կարմիր ֆուրիան» հրաշալի մեկնարկեցին և Դիեգո Կոստան ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով՝ գնդակն ուղարկեց Պորտուգալիայի դարպասը՝ 2:2: Րոպեներ անց անհավանական գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի հավաքականի պաշտպան Նաչոն, ով ուժեղ, դիպուկ և հեռահար հարվածով առաջ մղեց Իսպանիային՝ 2:3: Բայց ոչ, Ռոնալդուն իր ձեռքը վերցրեց խաղը և 87-րդ րոպեին նշանակված տուգանային հարվածն գերազանց հարվածով եզրափակեց Ռոնալդուն՝ 3:3, իսկ պորտուգալացին դարձավ անև հեթ-տրիկի հեղինակ: 

   

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի հաջորդ խաղը կկայանա հունիսի 20-ին, որտեղ կմրցեն Իրանի հետ: Պորտուգալիան հաջորդիվ կխաղա Մարոկկոյի հետ նույն օրը: B խմբում առաջին տուրից հետո 3 միավոր ունի Իրանի թիմը, իսկ Պորտուգալիան և Իսպանիան ունեն 1-ական միավոր: 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]