Քաղաքականություն

Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին

1 րոպեի ընթերցում

Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ Թերևս, բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։ Խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը։

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարել են պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը և Շիրակ Թորոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում