ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլոն Մասքի SpaceX ընկերությունը Լուսնի շուրջն իր տուրիստական թռիչքը 2018 թվականի վերջից հետաձգել Է առնվազն մինչեւ 2019 թվականի կեսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Wall Street Journal թերթը:
Հետաձգման մասին պատմել Է SpaceX-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Գլիսոնը Լոս Անջելեսում կայացած տիեզերական խորհրդաժողովի ժամանակ, ըստ որում նա չի պարզաբանել այդ որոշման պատճառները եւ հրաժարվել Է պատասխանել ներկաների հարցերին:
«SpaceX-ն առաջվա պես պլանավորում Է տիեզերք ուղարկել տիեզերական զբոսաշրջիկների՝ Լուսնի շուրջը պտույտ կատարելու համար: Դրա նկատմամբ հետաքրքրությունը շատ պատվիրատուների կողմից աճում Է»,- հավելել Է Գլիսոնը:
WSJ-ի տվյալներով՝ 2018 թվականին ընկերությունում պլանավորված են 28 տիեզերական արձակումներ, սակայն 2019 թվականին այս ցուցանիշը 40 տոկոսով կնվազի տիեզերական արբանյակների արտադրության եւ արձակման պատվերների քանակի գլոբալ կտրուկ անկման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: