Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Volkswagen-ն անվարորդ ավտոմեքենա կստեղծի Apple-ի աշխատակիցների համար. NYT

Volkswagen-ն անվարորդ ավտոմեքենա կստեղծի Apple-ի աշխատակիցների համար. NYT

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան Գերմանիայի Volkswagen ավտոկոնցեռնի հետ համաձայնագիր Է կնքել իր աշխատակիցների համար անվարորդ ավտոմոբիլի ստեղծման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին այս մասին հայտնել Է The New York Times թերթը: Թերթի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է Volkswagen-ի արտադրության T6 Transporter մինիվենի վերասարքավորմանն ինքնկառավարվող շաթլի, որից կօգտվեն Apple-ի աշխատակիցները:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ընկերությունը հանդես Է եկել հավակնոտ պլաններով՝ փորձելով այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են BMW-ն եւ Mercedes-Benz-ը, համաձայնության գալ լիովին ինքնակառավարվող Էլեկտրամոբիլների առեւտրային շարքի ստեղծման շուրջը: Սակայն այդ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել ամենից առաջ Apple-ի չափից դուրս մեծ պահանջների պատճառով, որը պնդում Էր իրեն հանձնել ապագա ավտոմեքենաների դիզայնի եւ տեխնոլոգիական բաղադրիչի նկատմամբ լիակատար վերահսկողությունը, գրում Է թերթը: Իսկ այժմ Apple-ը հրաժարվել Է նախկին պլաններից՝ կենտրոնանալով անվարորդ շաթլի ստեղծման վրա, որը կկարողանա փոխադրել կորպորացիայի աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am