Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

NASA-ի առաջին «միջմոլորակային» նանոարբանյակներն ստացել են Երկրի լուսանկարները

NASA-ի առաջին «միջմոլորակային» նանոարբանյակներն ստացել են Երկրի 
լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս տիեզերք արձակված MarCo մարսյան զոնդերի զույգը դարձել Է նանոարբանյակների առաջին «երկյակը», որին հաջողվել Է ստանալ Երկրի լուսանկարները միջմոլորակային տարածությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:

«Կարող եք այս լուսանկարը համարել մեր հարգանքի տուրքը «Վոյաջերներին», որոնք նման կարգի առաջին լուսանկարներն ստացել են 27 տարի առաջ: Նանոարբայնակները դեռ երբեք բաց տիեզերք այդքան հեռու չԷին գնացել, եւ նրանց համար դա վիթխարի թռիչք Է դեպի առաջ: Երկու զոնդերն Էլ գտնվում են գերազանց վիճակում եւ աշխատում են նորմալ»,- հայտարարել Է NASA-ում MarCo առաքելության ղեկավար Էնդի Քլեշը: CubeSat համակարգի երկու փոքրաչափ արբանյակները, որոնց NASA-ի մասնագետները կոչել են Mars Cube One (MarCO), միջմոլորակային տարածություն են արձակվել մայիսի սկզբին՝ այն նույն Atlas V հրթիռով, որն InSight ավտոմատ կայանը դուրս Է բերել դեպի Մարս տանող ուղեգիծ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am