Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Թբիլիսիում ավարտվեցին բողոքի ակցիաները

Թբիլիսիում ավարտվեցին բողոքի ակցիաները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բողոքի ակցիաները, որոնք Թբիլիսիի կենտրոնում տեղի Էին ունենում մայիսի 13-ի երեկոյից, ավարտվել Է: Մինչ այդ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Գեորգի Գախարիան «Սպիտակ աղմուկ» շարժման ղեկավար Բեկա Ցիկարիշվիլիի հետ ելույթ են ունեցել խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված հանրահավաքում: Նախարարն առաջարկել Է «հանգիստ ավարտել այսօրվա երեկոն» եւ «երկխոսությունը փոխադրել աշխատանքային ռեժիմի», ինչպես նաեւ հայտարարել Է, որ իշխանությունները «պատրաստ են թմրաքաղաքականության բարենորոգմանը»:

Իր հերթին Ցիկարիշվիլին հայտնել Է, որ «Սպիտակ աղմուկ» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 19-ին» եւ այնտեղ «կհայտարարվի ՆԳՆ-ի հետ այսօրվա համաձայնությունների կատարման ընթացքի մասին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանից հետո Գախարիան հանդիպել Է մյուս ակցիայի առաջնորդների հետ, որը նախաձեռնել Էին այլ հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Նա նրանց խնդրել Է նույնպես դադարեցնել այդ ակցիան եւ բոլոր կուտակված հարցերը լուծել աշխատանքային ռեժիմով, հակաակցիայի կազմակերպիչները անսացել են այդ հորդորին: Մայիսի 13-ի երեկոյան բողոքավորներին Է դիմել նաեւ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ նրանց զսպվածության կոչ անելով: Նա նշել Է, որ «այժմ Վրաստանի համար գլխավորը հանգստություն պահպանելն Է, տարբեր հայացքների պատճառով միմյանց նկատմամբ ատելություն թույլ չտալը»:

Մայիսի 13-ին Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայում, տեղի են ունեցել երկու բազմամարդ ակցիաներ: Մեկն անցկացրել Է «Սպիտակ աղմուկ» շարժումը, դրան մասնակցել Է 1,5 հազար մարդ, որոնք բողոքում Էին Թբիլիսիի գիշերային ակումբներում հակաթմրադեղային շրջայց կատարելիս ոստիկանության գործողությունների դեմ եւ պահանջում Էին ՆԳ նախարարության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնաթողությունը:

Շուրջ երկու հազար մասնակիցներով մյուս ակցիայի մասնակիցները բողոք Էին հայտնում «Սպիտակ աղմուկ» շարժման հանրահավաքի դեմ եւ պահանջում Էին դադարեցնել այն: Ոստիկանություը ձերբակալել Է ազգայնականների ակցիայի ավելի քան տասն ագրեսիվ մասնակիցների, որոնք փորձում Էին ճեղքել-անցնել դեպի խորհրդարանի շենքը: Ռուսթավելիի պողոտայում մոբիլիզացվել Էին ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատը, ջրանետիչներ եւ հատուկ տեխնիկա, ներառյալ այսպես կոչված «ակուստիկ թնդանոթներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am