Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի քաղաքացիների 99,1%-ը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը. հարցումներ

Հայաստանի քաղաքացիների 99,1%-ը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի կողմից 
նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը. հարցումներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիների 99,1%-ը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով «Թավշյա հեղափոխության թվային արտացոլանք»-ն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ  տնօրեն Արամ Նավասարդյանը: Նրա խոսքով՝ հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 0.6 տոկոսը, իսկ «Իմ քայլը» շարժմանը բացասական է արձագանքել հարցվածների 0.1 տոկոսը;

Հարցումներին մասնակցած քաղաքացիների 86 տոկոսը հետևել է «Իմ քայլը» շարժմանը, 0.6 տոկոսը չի հետևել:

«Հարցվածների 69.8 տոկոսը շարժման ընթացքում ծավալվող իրադարձություններին հետևել է հեռուստատեսության, 65.5 տոկոսը ֆեյսբուքի, 65.3 տոկոսը էլեկտրոնային ԶԼՄ-ների միջոցով: Քաղաքացիների 18.3 տոկոսն էլ անձամբ է մասնակցել ցույցերին»,-ասաց նա:

Ինչպե՞ս եք մասնակցել «Իմ քայլը» շարժմանը  հարցին, հարցվածների 30.5 տոկոսը պատասխանել է, որ ավտոմեքենայով ձայնային ազդանշաններ է տվել, 30.9 տոկոսը աշխատանքի չի գնացել, 18.4 տոկոսը դասադուլ է արել, 21.9 տոկոսը մասնակցել է շերեփների ակցիային, 40.9 տոկոսը ճանապարհներ և խաչմերուկներ է փակել, 75.6 տոկոսը հետևել է շարժմանը ֆեյսբուքի միջոցով, 43.8 տոկոսը մասնակցել է հանրահավաքների իր բնակավայրում, իսկ 44.5 տոկոսը՝ մայրաքաղաք Երևանում:

«Իմ քայլը» շարժման ընթացքում հարցվածների 87.1 տոկոսը դրական է արձագանքել  ցուցարարների կողմից ճանապարհների եւ խաչմերուկների փակմանը՝ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակմանը: Ցուցարարների վարքագծի վերաբերյալ էլ դրական է արձագանքել հարցվածների 98.3 տոկոսը»,-նշեց Նավասարդյանը:

«Իմ քայլը» շարժման ընթացքում ոստիկանության գործողություններն ավելի շուտ դրական է համարել 48.7 տոկոսը, բացասական՝ 11.5 տոկոսը:

Հետազոտությունն անցկացվել է հեռախոսային հարցումների միջոցով՝ 809 քաղաքացու շրջանում: Հետազոտությունն իրականացվել է մայիսի 4-9-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզում եւ Երեւանի բոլոր համայնքներում` Երեւանում` 33%, մարզերում` 67%:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]