Տարածաշրջանային

Պուտինը եւ Մերկելն ընդգծել են Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու կարեւորությունը

2 րոպեի ընթերցում

Պուտինը եւ Մերկելն ընդգծել են Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու կարեւորությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 11-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են իրանական միջուկային գործարքը պահպանելու կարեւորությունը դրանից միակողմանի կարգով ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: Գերմանական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ Ուկարինայի եւ Սիրիայի թեմաները: «Քննարկվել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը դրանից միակողմանի կարգով ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Ընդգծվել Է ԳՀՀԾ-ի պահպանման սկզբունքային կարեւորությունը միջազգային ու տարածաշրջանային անվտանգության տեսակետից»,-ասված Է Կրեմլի հաղորդագրության մեջ:

«Ներուկրաինական ճգնաժամի շուրջ կարծիքներ փոխանակելիս արծարծվել են ԵԱՀԿ-ի դիտորդների պահպանման ՄԱԿ-ի առաքելության ստեղծմանը վերաբերող հարցերը: Պայմանավորվածություն Է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքը «նորմանդական ձեւաչափով»,- հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում: Այստեղ հավելել են, որ Մերկելը Պուտինին տեղեկացրել Է մայիսի 10-ին Ախենում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոենկոյի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին:

«Արծարծվել Է սիրիական խնդիրները, ինչպես նաեւ Անգելա Մերկելի՝ մայիսի 18-ին Սոչի կատարելիք աշխատանքային այցի նախապատրաստումը»,-ասված Է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում