Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների 
ընտանիքին
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին` Ջորջ Դոքմեջյանի մահվան կապակցությամբ:

«Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ Ջորջ Դոքմեջյանը Միացյալ Նահանգներում տպավորիչ հաջողությունների հասած մեր հայրենակիցների լավագույն ներկայացուցիչն է: Նրա փայլուն քաղաքական կարիերան, որի արդյունքում նա դարձավ ԱՄՆ-ում ամենանշանավոր հայազգի պետական այրը, ոգեշնչել է հազարավոր երիտասարդ ամերիկահայերի, ինչպես նաև հպարտության առարկա դարձել Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար:

Երկու անգամ անընդմեջ զբաղեցնելով Կալիֆոռնիայի նահանգապետի պատասխանատու պաշտոնը՝ Ջորջ Դոքմեջյանն իր ողջ տաղանդը, աշխատասիրությունն ու օրենսդիր գործունեության երկու տասնամյակների փորձն անմնացորդ ներդրեց հանուն նահանգի զարգացման և բարգավաճման: Նրա շնորհիվ Կալիֆոռնիան, ի թիվս այլ նվաճումների, զգալի առաջընթաց արձանագրեց հանրային անվտանգության ոլորտում: Ջորջ Դոքմեջյանի հարուստ ժառանգությունը դեռ երկար տարիներ կուղղորդի և կառաջնորդի քաղաքական գործիչների բազում սերունդների:
Վշտի և կորստի այս ծանր պահին իմ զորակցությունն եմ հայտնում ձեզ՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն:

Ջորջի ազնիվ և պայծառ կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողությունների մեջ»,- Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]