Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալն սպառնում Է Մերձավոր Արեւելքի ապակայունացմամբ. Լավրով

Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալն սպառնում Է Մերձավոր Արեւելքի ապակայունացմամբ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից Վաշինգտոնի դուրս գալն սպառնում Է Մերձավոր Արեւելքի ապակայունացմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 10-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Գերմանիայի իր պաշտոնակից Հայկո Մաասի հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանը կարեւոր Է համարում, որ Իրանի հետ միջուկային գործարքի մասնակիցներն օպերատիվ կերպով մշակեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված քայլերը: «Հատուկ ուշադրություն դարձրեցինք այն իրադրությանը, որն ստեղծվել Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ ծրագրից դուրս գալու մասին ԱՄՆ-ի հայտարարությունից հետո,-նշել Է նա:-Մենք կարեւոր ենք համարում, որ գործողությունների այդ ծրագրի մնացած բոլոր մասնակիցները կարողանան օպերատիվ կերպով գնահատել ստեղծված իրադրությունը, անցկացնել անհրաժեշտ կոնսուլտացիաներ եւ մշակել քայլեր, որոնք թույլ կտան պահպանել տարածաշրջանային կայունության եւ զանգվածային բնաջնջման զենքի չտարածման ռեժիմի պահպանման համար այդ կարեւորագույն փաստաթուղթը: Պայմանավորվեցինք համապասխան շփումներ անցկացնել գերմանացի մեր գործընկերների հետ»:

Լավրովը նաեւ նշել Է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը ենթակա չԷ վերանայման: «Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին, այստեղ մենք ոչինչ անել չենք կարող: Այլ բան Է, որ դա չի կարող վերաբերել այն պատժամիջոցներին, որոնք սահմանվել Էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Այդ չեղարկումը վերանայման ենթակա չԷ»,-ասել Է նա: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը դրական Է գնահատել Իրանի ղեկավարության զուսպ արձագանքը Թրամփի որոշմանը: «Մենք գնահատեցինք Իրանի ղեկավարության հավասարակշռված արձագանքը այդ որոշմանը, որովհետեւ անհրաժեշտ Է գնահատել Վաշինգտոնի այդ քայլի բոլոր հետեւանքները: Այստեղ շտապողականությունը, հավանաբար, անարդյունավետ կլիներ»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանը չափազանց տագնապալի միտում Է համարում Իրանի եւ Իսրայելի միջեւ լարվածության սաստկացումը: Բոլոր հարցերը հարկավոր Է լուծել երկխոսության միջոցով, ընդգծել Է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am