Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը չստացավ բավարար ձայներ վարչապետ ընտրվելու համար

Փաշինյանը չստացավ բավարար ձայներ վարչապետ ընտրվելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում կայացած բաց քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ելք» խմբակցության կողմից վարչապետի միակ թեկնածու առաջադրված Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

«Ծառուկյան» դաշինքը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին). ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն ունի 58 մանդատ:

58 պատգամավոր ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը ԱԺ հատուկ նիստից առաջ հայտարարել էր, որ վարչապետի թեկնածուին սատարելու վերաբերյալ կհայտարարի Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Կուսակցությունից վստահեցրել էին, որ խմբակցության բոլոր անդամները միաձայն են որոշում են կայացնելու: Իսկ քվեարկությունից առաջ հայտարարվեց, որ դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությունը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Ազգային ժողովում վարչապետի չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]