Հասարակական

Երևանում մեկ գիշերում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համարանիշի 18 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Երևանում մեկ գիշերում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համարանիշի 18 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հայտնաբերվել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ահարոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում