Չինուհին հիվանդանոցում Է հայտնվել «երկնքից» վրան ընկած շան պատճառով
15:13, 24 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակչուհին հիվանդանոցում Է հայտնվել այն բանից հետո, երբ նրա վրա շուն Է ընկել: Միջադեպը, ինչպես հայտնել Է Daily Mail-ը, նկարահանել Է տեսահսկման խցիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերում երեւում Է, թե ինչպես Է կինը մոտեցել բնակելի շենքի մուտքին, երբ վերեւից նրա վրա շուն Է ընկել: Հարվածը եղել Է գլխին եւ պարանոցին, եւ նա կորցրել Է գիտակցությունը: Կենդանին փախել Է:
Ականատեսները շտապ օգնություն են կանչել: Տուժած կնոջ մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում եւ պարանոցի վնասվածք: Ոստիկանությունը պարզում Է պատահարի հանգամանքները եւ փնտրում Է շան տիրոջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում