Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն երթ


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին կանցկացնեն երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Պրահայում լույս տեսնող հայկական «Օրեր» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

«Հիմնական շեշտադրումը լինելու է պահանջատիրությունը, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև շնորհակալությունը Չեխիայի խորհրդարանի ստորին պալատին՝ Պատգամավորների պալատին, որ արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը»,-ասաց  Հակոբ Ասատրյանը:

Ապրիլքսանչորսյան միջոցառումերը կմեկնարկեն երեկոյան, Պրահայի խաչքարի մոտ կխոնարհվեն ծաղիկներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այնուհետև Պրահայի կենտրոնով կանցկացվի երթ դեպի Սուրբ Հոգի եկեղեցի, որտեղ կկատարվի եկեղեցական կարգ, կհնչեն ելույթներ: Միջոցառումների շրջանակում նախատեսված է Կարլի համալսարանի նվագախմբի և երգչախմբի համերգը:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ