Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանն արձագանքում է Սերժ Սարգսյանի կոչին և կրկնում ավելի վաղ հնչեցրած նախապայմանները

Նիկոլ Փաշինյանն արձագանքում է Սերժ Սարգսյանի կոչին և կրկնում ավելի վաղ 
հնչեցրած նախապայմանները

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի՝ անհապաղ երկխոսություն սկսելու կոչին և կրկնել հանրահավաքի ընթացքում ներկայացրած իր նախապայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկխոսության դեպքում պատրաստ են քննարկել միայն Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռացման պայմանները:

«Մենք վենդետաներ, վրեժխնդրություններ չենք ուզում: Հայաստանում ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է, հանրության ներսում թշնամանք չպետք է հարուցենք: Սերժ Սարգսյանին կոչ եմ անում ընդունել մեր պայմանները»,- ասաց Փաշինյանը:   

Միաժամանակ, ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հայաստանում մարտի մեկը չի կարող կրկնվել: «Չեմ կարծում, որ կա ոստիկան, որը պատրաստ է մեզ վրա կրակել, հայ ազգի ցանկացած ներկայացուցչի կրակոց պետք է ուղղված լինի շփման գծից այն կողմ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում կոչ է արել Նիկոլ Փաշինյանին անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: «Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա»,- ասվում է վարչապետի հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am