Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Բակո Սահակյանն ընդունել է բասկետբոլի Ա լիգայի առաջնությունում հաղթած «Արցախ» թիմին


ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի առաջնությունում հաղթող դարձած «Արցախ» թիմի անդամներին:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը  կարեւորել է այդ հաղթանակը՝ նշելով, որ դա մարզիկների եւ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունք է:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ համառորեն պետք է ձգտել հասնել նոր հաջողությունների՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ եւս հատուկ ուշադրություն է դարձնելու սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար, Արցախի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Միքայելյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ